ՄԱԿ-ը կոչ է անում ԼՂ հարցով վերսկսել բովանդակային բանակցությունները

ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բովանդակային բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

«Մենք հաշվի ենք առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի վերջին հայտարարությունները և լիակատար աջակցություն ենք հայտնել հրադադարի համաձայնագիրը խաթարող ցանակացած քայլից զերծ մնալու կողմերին ուղղված կոչին: Ողջունում ենք լարվածության մակարդակը նվազեցնելուն ուղղված բոլոր ջանքերը և կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք` վերսկսելու համար բովանդակային բանակցությունները, որոնք կտանեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում