AM | RU
USD
EUR
RUB

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հարցազրույցը.

Ելակետ Լրատվականը ներկայացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հարցազրույցը:

  -Պարոն Պոլոսկով, հաղթահարել է արդյո՞ք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը վերջին տարիներին լեռնահանքային ոլորտում նկատվող համաշխարհային ճգնաժամը: Ի՞նչ վիճակում է գտնվում Ձեր ղեկավարած ընկերությունը ներկայումս և ի՞նչ հեռանկարներ եք նկատում

  -Ճիշտ նշեցիք: Վերջին տարիներին լեռնագործային ոլորտը խոր ճգնաժամ է ապրում: Այն, իհարկե, պայմանավորված է համաշխարհային շուկաներում մետաղների գների աննախադեպ ցածր մակարդակով: Օրինակ՝ վերջին հինգ տարվա ընթացքում պղնձի գինը նվազել է 45, իսկ մոլիբդենի գինը՝ 57 տոկոսով: Դա մեր պարագայում բերել է նրան, որ այդ անկումը հատել է մեր ինքնարժեքի շեմը: Ընդհանրապես, աշխարհում գործող լեռնագործային մի շարք ընկերություններ, այդ թվում ԶՊՄԿ-ից մի քանի անգամ ավելի խոշոր, կասեցրել են աշխատանքը կամ կրճատել են հազարավոր աշխատատեղեր: Բայց այն պատասխանատվության զգացումը, որը մենք ունենք մեր ձեռնարկության՝ անցյալի և ապագայի հետ իրենց կյանքը կապած աշխատանքային գերդաստանների, մեր մարզի, մեր հայրենիքի հանդեպ, թույլ չի տալիս մեզ մտածել կամ գործել զուտ որպես բիզնեսմեներ: Մենք, համոզված եմ, որ րոպե անգամ իրավունք չունեինք հարցի տակ դնել Քաջարանի կոմբինատի վաղվա օրը: Այսօր ես մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք միասնական ուժերով հաղթահարել ենք ճգնաժամի կարևորագույն մարտը և կայուն զարգացում ենք ապրում:

  -Պարոն Ամբարյան, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, ի՞նչ քայլեր են կատարվել կոմբինատի կայուն զարգացումն ապահովելու համար:

 -Առաջին հերթին նշեմ, որ անցած տարիների ընթացքում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել մեր ձեռնարկության արտադրական ցիկլի ամբողջ շղթայում: Սկսած բաց հանքից, մինչև պատրաստի արտադրանքի առաքումը: Ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, թարմացվել է ավտոպարկը: Ռեսուրսների արդյունավետ օգտագործման, խնայողության ռեժիմի խիստ պահպանման, կառավարման նոր մեթոդների կիրառման արդյունքում հաջողվել է էականորեն նվազեցնել արտադրության ինքնարժեքը: Եվ այդ միջոցառումները շարունակական, հետևողական բնույթ են կրում: Ինչպես հայտնի է՝ ճգնաժամային կառավարումը պահանջում է ոչ ստանդարտ որոշումներ և քայլեր: Դրանցից կարևորներից մեկը, մեր պարագայում, դա կապիտալ ներդրումների ծավալների չնվազեցնելն էր: Անցած երեք տարիների ընթացքում ընկերության վերազինման արդիականացման նպատակով կատարվել է ավելի քան 60 միլիոն դոլարի ներդրում: Դա հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել արտադրության տեմպերը, այլ նաև լավ նախահիմք է ստեղծել երկարատև հեռանկարի համար: Մեկ կարևոր հանգամանք ևս. ճգնաժամի օրհասական պահին, սկսած 2014թ.-ի երկրորդ կիսամյակից, երբ իմ նշած միջոցառումները նոր էին իրականացվում և դրանց արդյունքների մասին խոսելը դեռ վաղ էր, իսկ ձեռնարկությունը դժվարին փուլ էր մտել՝ կուտակված տարաբնույթ՝ այդ թվում նաև ֆինանսական պարտքերով, աշխատավարձերի ուշացման, մատակարարների, այլ գործընկերների, բանկերի նկատմամբ ունեցած մեր պարտավորությունների չկատարման, էլ չեմ ասում՝ ձեռնարկության գործունեության կասեցման իրական վտանգ կար:,      Ձեռնարկության բաժնետերերը, որոնք, ի դեպ, երեք տարի շահույթ չեն ստացել և չեն էլ ակնկալում շահույթ ստանալ՝ ընթացիկ տարվա համար, անվերապահորեն հավատալով, վստահելով մեր ընկերության գլխավոր տնօրեն պարոն Պոլոսկովին, տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում են կատարել կոմբինատ, ինչը հնարավորություն է տվել խուսափել այդ պահին շատերի համար անխուսափելի թվացող ցնցումներից: Սակայն համոզված եմ, որ իմ մատնանշած միջոցառումները հաջողություն չէին ունենա, եթե չլիներ ամենակարևորը՝ մեր ձեռնարկության բազմահազարանոց կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի սրտացավ վերաբերմունքը, հարազատ կոմբինատի նկատմամբ: Այդ սրտացավությունը մեր ամենամեծ կապիտալն է: 

Լրահոս
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետերին և իր խորհրդականին Հայաստանում խստացվել է ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա Բրիտանական կրթական ցուցահանդեսը ՀՀ քաղաքացիներին կծանոթացնի Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություններին FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Վահան Մարտիրոսյանի վստահեցմամբ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան Առաջիկա ամիսներին կմեկնարկի ՀՀ ողջ տարածքում տրանսպորտային միասնական ցանց ստեղծելու պիլոտային ծրագիր Մենք տարկետումը չենք վերացնում, այլ կրթությունը կարևորողներին առաջարկում ենք որպես սպա զորակոչվել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ է ստացել Պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ. բացահայտվել են նոր դեպքեր Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին պատասխան կտա Մադրիդի ձեռնարկած միջոցներին Դանակով զինված տղամարդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակում հարձակվել Է հաղորդավարի վրա Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին վթարի հետևանքով զինծառայող է մահացել Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը Եղանակը տաքանալու է Իրանահայ պաշտոնյան երկկողմ մաքսային ու հարկային օրենքներն ավելի սահուն դարձնելու կարիք է տեսնում Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի Հանրակրթական դպրոցները դրական են աձագանքում էլեկտրոնային կրթությանն անցնելու գաղափարին Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ ԿԳ նախարարը կողմ է փոփոխություններին ակադեմիական տարկետման տրամադրման կարգում ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը ԱՄՆ-ը 26 տարում առաջին անգամ մարտական պատրաստության կբերի B-52 ռմբակոծիչները ԱԺ-ում քննարկվում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման իրավական հիմքերն ապահովող նախագիծը Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը Դվինի հնավայրն ավելի ներկայանալի դարձնելու քայլեր են իրականացվում Կատալոնիայի ներկայացուցիչը կոչ է արել ԵՄ-ին՝ հանդես գալ որպես հակամարտության միջնորդ Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը կկարգավորվի օրենքով ՀՀ-ում կոնսոլիդացվում են պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքները. ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan