Ֆիյոնը Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը տնտեսության հարցում Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը: «Մենք սնանկացած պետություն ենք՝ 2,2 տրիլիոն դոլար պարտքով, ինչը յուրաքանչյուր ֆրանսիացու վրա արժենում է 30 հազար եվրո»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոյ թեր»-ը, ասել է Ֆիյոնը: Նա ընդգծել է, որ Ֆրանսիային կարող է սպառնալ Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և անգամ Հունաստանի ճակատագիրը:

Ֆիյոնի խոսքով՝ այդ պարտքը Ֆրանսիային ստիպում է «յուրաքանչյուր օր գնալ միջազգային շուկաներ միլիարդավոր եվրոների հետևից և ծնկի գալ նրանց առջև, որոնց Ֆրանսուա Օլանդը համարում է թշնամիներ»:

Ինչպես նշում է գործակալությունը, Ֆիյոնը Ֆրանսիայի սնանկացման թեման բարձրացրել է դեռևս 2007 թվականին՝ որպես վարչապետ Կորսիկա այցի ժամանակ:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում