AM | RU
USD
EUR
RUB

Դեպի ժողովրդավարական արժեհամակարգ մեկ քայլ անելու հնարավորություն

Վաղը՝ ապրիլի 2-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունները դժվար է հերթական անվանել, քանի որ այն իր նշանակությամբ, բովանդակությամբ և մեթոդաբանությամբ տարբերվում է նախորդներից:

Նախ սահմանադրության փոփոխմամբ անցում կատարվեց խորհրդարանական կառավարման մոդելին, ինչի արդյունքում շեշտակիորեն բարձրանալու է կուսակցությունների, հատկապես ԱԺ-ում ներկայացված, դերն ու մասնակցությունը քաղաքական համակարգի ու ինստիտուտների կայացման գործում: ԱԺ-ում ներկայացված ամենափոքրաթիվ քաղաքական ֆրակցիան անգամ հնարավորություն է ստանալու ուղղակիորեն ազդել կառավարության ձևավորմանն ու մասնակցել երկրի կառավարմանը:

Բացի այդ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները անցկացվելու են ընտրական նոր օրենսգրքի համաձայն, որը նույնպես չունի իր նախադեպը: Նախկին մեծամասնական ընտրակարգի փոխարեն, այժմ գործում է վարկանիշային ընտրական համակարգը, որը կարելի է անցումային մոտեցում համարել ապագայում ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու համար:

Նոր ընտրական օրենսգիրքը ընդունվեց քաղաքական ու հասարակական լայն քննարկումների ու մոտեցումների հնարավորինս կոնսոլիդացիայի արդյունքում, ինչը արտացոլում է բոլոր քաղական միավորների շահերն ու պատկերացումները:

Նախքան բուն ընտրությունների օրվան անդրադառնալը, շատ կարևոր է շեշտել նախընտրական ժամանակահատվածը: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում հենց այս ժամանակահատվածն է հանդիսանում որոշիչը, իսկ բուն ընտրությունների օրը այս ողջ ընթացքի ամփոփումն է:

Ուրախալի է, որ նախընտրական քարոզարշավը ընթացավ, չհաշված մեկ-երկու լոկալ բնույթ կրող փոքր միջադեպերի, առանց որևէ լուրջ խնդիրների: Ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի համար ապահովվեցին հավասար պայմաններ քարոզարշավ իրականացնելու համար: Մասնակից բոլոր ուժերը հավասարապես օգտվեցին քարոզչություն իրականացնելու համար նախատեսված ողջ պայմաններից, որոնց միջոցով հնարավոր է հանրությանը մատուցել նախընտրական ծրագրերը, ծանոթացնել մոտեցումներին ու գաղափարներին:

Մասնակից քաղաքական ուժերը հավասարապես կարողացան օգտվել թե լրատվամիջոցների միջոցով հանրությանը ներկայանալու հնարավորությունից, և թե փողոցներում գովազդային պաստառներ փակցնելու համար նախատեսված վայրերից: Քաղաքական ուժերին հավասարապես ընձեռնված էր նաև նախընտրական հանրահավաքներ անցնակցնելու իրավունքը, այդ թվում նաև ազատության հրապարակում:

Ինչ վերաբերվում է բուն ընտրությանը, ապա այդ ուղղությամբ նույնպես մշակված են օրենսդրական քայլեր, որպեսզի հնարավորինս բացառեն ընտրախախտումները: Բացի նրանից, որ տեղամասերը հագեցած են լինելու տեխնիկական սարքավորումներով և մատնահետքերի միջոցով կրկնաքվեարկությունը բացառելու հնարավորությամբ, ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրացուցակները, որն էլ իր հերթին կբացառի այլոց կամ բացակա անձանց փոխարեն քվեարկելու երևույթը:

Հարկ է նաև նշել, որ ընտրությունների օրը շուրջօրյա գործելու են թե իրավասու մարմինների և թե տարբեր դիտորդական, այդ թվում և իրավապաշտպան կազմակերպությունների թեժ գծերի հեռախոսահամարները, որոնք հնարավորություն են ընձեռելու արագորեն կանխել հնարավոր որևէ իրավախախտում կամ միջադեպ:

Անկախ նրանից թե ինչպիսին կլինի ընտրություններից հետո քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, այս ամենը հույս է արթնացնում, որ Հայաստանի Հանրապետությանը կհաջողվի ընտրական գործընթացում արձանագրել լուրջ առաջընթաց, իսկ խորհրդարանական կառավարման համակարգն էլ իր հերթին կհանդիսանա այն լրացուցիչ խթանը, որը մեզ ևս մեկ քայլ կմոտեցնի ժողովրդավարական արժեհամակարգին:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս
Հաքերներն 90 օգտահաշիվ են «կոտրել» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Չավուշօղլուն պատասխանել է Կատարի թուրքական ռազմաբազան փակելու կոչերին Ղազախստանը հետաքրքրված է աշխատել Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ Վարուժան Ավետիսյանի կողմից իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ Գյումրիում կրակոցներ են հնչել, հրազենային վնասվածքով երիտասարդը վիրահատվել է Մարտին Շուլցն Էրդողանին հորդորել է ազատ արձակել կալանավորված լրագրողներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության կին գործիչները ստիպված են պայքարել հանուն քաղբանտարկյալների իրավունքների Մանչեսթերի ահաբեկչության հեղինակը ռումբ պատրաստելիս օգտվել է Youtube-ից Ինժեներական ոլորտի ֆորում-ցուցահանդեսը Վանաձոր է բերել 200 մասնակցի Տնտեսագետը դրական է գնահատում կառավարության ծրագրում տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումները Հայաստանում մեքենաների առևտրի շրջանառությունն ավելացել է 39,9 տոկոսով Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո Խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում կոռուպիոն երևույթների բացառումը Հալեպում շուկայի ուղղությամբ կրակահերթի հետևանքով 20 մարդ է վիրավորվել Միասնական քննությունները Հայաստանում անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գեւորգյանը կդառնար 20 տարեկան Երեք մլն զբոսաշրջիկ Հայաստան բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել. տնտեսագետ Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական. տնտեսագետ Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի Անընթեռնելի դարձրած համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կտուգանվեն 200 հազար դրամի չափով Մեքքայում ահաբեկչական փորձ է կանխվել Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ Ադրբեջանը հրադադարը խախտել է 400 անգամ և կատարել դիվերսիայի ձախողված փորձ. շաբաթը սահմանագծում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը որակապես նոր պայմաններ կստեղծի երկկողմ կապերի համար Վթարից տուժած զինծառայողներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում Ավտովթարի պատճառով 14 տուժած զինծառայողներից մեկն ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք, նրան տեղափոխում են Երևան. Կամավոր Խաչատրյան Գեղարքունիքում ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենա է կողաշրջվել. 14 զիծառայող է տուժել, որոնցից 7-ի վիճակը ծանր է Հայաստանի և ՄԹ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչը. Ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին «Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս «Առավոտ». Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից «168 ժամ». Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար «Հայկական Ժամանակ». Արցախը հյուրերի պակաս չունի «Հրապարակ» . Եղվարդում Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կառուցվող եկեղեցին պատրաստ է «Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից. նա իր աշխատասենյա­կը դեռ չի հանձնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan