Գերմանիայից ապաստան են խնդրել 262 թուրք դիվանագետ ու զինվորական

Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների, մասնավորապես դիվանագիտական և զինվորական ծառայությունների ներկայացուցիչների թիվն ավելացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Der Spiegel լրատվամիջոցը հայտնում է, որ Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցով դաշնային գրասենյակի տվյալներով` ապաստան հայցող դիվանագետների ու զինվորականների թիվը հասել է 262-ի:

Այս պահին դիմումատուներից ոչ մեկը դաշնային գրասենյակի կողմից չի ստացել որևէ պատասխան: Այդուհանդերձ, լրատվամիջոցը հայտնում է, թե հնարավոր է, որ դիմումների մեծ մասին տրվի դրական պատասխան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում