Արման Սահակյանը` ընտրական շտաբի մոտ դի հայտնաբերելու մասին

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի ընտրական շտաբի մոտ կնոջ դի կա։

«Քաղաքացին փորձել է գնալ ընտրության, տեղամասի հարակից տարածքում իրեն վատ է զգացել։ Մեր շտաբի ներկայացուցիչները փորձել են իրեն առաջին օգնություն ցուցաբերել, շտապօգնություն են հրավիրել, տարել են մեր ընտրատեղամասային շտաբ, սակայն, ավաղ, հնարավոր չի եղել փրկել», – այս մասին aysor.am-ի թղթակցին ասել է Արման Սահակյանը։

Ա. Սահակյանը նաև նշել է, որ ավելի ուշ ճշտել են, որ մահացած կինը ընտրատեղամասի հարևան շենքի բնակիչ է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում