Թուրքիայի ավելի քան 130 քաղաքացի Գերմանիայից ապաստան է հայցել

Գերմանիայի միգրացիոն ծառայությունները թուրք դիվանագետներից ու զինծառայողներից ստացել են ապաստան հայցելու 262 դիմում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Spiegel-ը:

Այդ հարցումներից որևէ մեկի մասով որոշում դեռևս չի կայացվել: Ներկայացված հարցումների թիվը վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է գրեթե կրկնակի. փետրվարին հայտարարվել էր 136 հարցման մասին: Հարցումները ներկայացվել են 2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո՝ տարբեր ժամանակահատվածներում:

2016-ի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական ապստամբների խումբը ռազմական հեղաշրջման փորձ է կատարել: Հիմնական հակամարտությունը տեղի է ունեցել Անկարայում և Ստամբուլում: Զոհվել է Թուրքիայի ավելի քան 240 քաղաքացի, երկու հազարից ավելին ստացել է մամնական վնասվածք, ապստամբությունը կասեցվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում