Բրիտանական անձնագրերը Brexit –ից հետո հնարավոր է վերականգնեն նախկին գույնը. Guardian
02/04/2017 21:08
Նմանատիպ
2019 թվականին ԵՄ կազմից դուրս գալուց հետո բրիտանական կարմիր անձնագրերը կարող են նորից դառնալ ավանդական մուգ կապույտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Guardian–ը:
Մեծ Բրիտանիան կհատկացնի 490 մլն ֆունտ բրիտանական անձնագրի դիզայնը փոխելու ու նոր տարբերակի թողարկման համար։
Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երկրի անձնագրերը կանոնավոր փոխվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ կեղծիքներից պաշտպանվելու համար։
Ընթացիկ պայմանագիրը ավարտվում է 2019-ին, ու ԵՄ կազմից դուրս գալուն աջակցող շատ քաղաքական գործիչներ համարում են, որ դա լավագույն պահն է անձնագրերի ավանդական դիզայնը վերականգնելու համար։
Ընդ որում, գերատեսչությունում նշել են, որ այս հարցով վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում