Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ԱԺ մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Հանդիպմանն արծարծվել են արտաքին ու ներքին քաղաքականությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում