Սեուլը, Տոկիոն եւ Վաշինգտոնը համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցի Չեջուդո կղզու շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը:

Զորավարժությունները, ինչպես սպասվում է, կտեւեն երեք օր: Դրանք նպատակաուղղված են «ԿԺԴՀ-ի սուզանավերի հնարավոր գրոհներին արդյունավետ պատասխան ապահովելուն, ներառյալ ծովային բազավորման բալիստիկ հրթիռների արձակումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վարժանքների ընթացքում զինվորական նավաստիները փորձարկում են ԿԺԴՀ-ի սուզանավերի հայտնաբերման հմտությունները եւ դաշնակիցների հետ տեղեկատվության փոխանակումը:

Ինչպես նշում է գործակալությունը, հարավկորեական Չեջուդո կղզու շրջանում անցկացվող զորավարժություններին կմասնակցեն երեք երկրների ավելի քան 800 զինվորականներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում