Դոլարի փոխարժեքն իջել է մինչեւ 56,04 ռուբլի

Մոսկվայի բորսայում ապրիլի 3-ին սակարկությունների բացմանը ռուբլու նկատմամբ դոլարի փորխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ իջել է 24 կոպեկով եւ կազմել 56,04 ռուբլի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

Ըստ որում Լոնդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի 2017 թվականի մայիսի մատակարարման ապառնագրի արժեքը նախորդ սակարկությունների փակման համեմատությամբ աճել է 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 53,55 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում