Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ է համարել բանակցություններին Ասադի վարչակարգի մասնակցությունը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Նա (Ասադը) այս պահին զբաղեցնում է նախագահի պաշտոնը եւ վերահսկում է Սիրիայի ընդարձակ տարածքներ: Անհրաժեշտ է, որ բանակցությորններում ներգրավվեն հակամարտության բոլոր կողմերը: Եթե վարչակարգի ներկայացուցիչները չմասնակցեն բանակցություններին, այդ դեպքում լուծում գտնելու շանսը խիստ կնվազի»,- ասել է Կուրցը ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի ղեկավարների նիստին մասնակցելու համար Լյուքսեմբուրգ ժամանելուց հետո:

Նախարարի խոսքով՝ Ավստրիան կարող է իր ավանդը ներդնել Սիրիայում եւ հարեւան երկրներում մարդկանց հումանիտար օգնություն ցույց տալու գործում: «Մենք որոշել ենք, որ 2017 – 2019 թվականներին լրացուցիչ 40 միլիոն եվրո կտրամադրենք կարիքավոր սիրիացիներին օգնելու համար»,– հայտնել է Կուրցը: Նրա հայտարարությունն ուղիղ եթերով հեռարձակել Է Եվրահանձնաժողովի կայքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում