Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները:

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում