Վահան Շիրխանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»

Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն ապրիլի 4-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, անվճար բուժօգնության շրջանակներում Վահան Շիրխանյանի առողջական վիճարը գնահատելու համար նեղ մասնագետների կողմից կատարվել է հետազոտություն, որի արդյունքում վերջիններս խորհուրդ են տվել, որ ամբաստանյալը լինի մասնագետների հսկողության տակ: Նման հսկողությունը կարող է կատարվել միայն «Դատապարտյալներ հիվանդանոց»-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում