AM | RU
USD
EUR
RUB

Եթե քաղաքական ուժերին կարելի է գործարքի մեջ մտնել իշխանությունների հետ, ինչու՞ նույն բանը չի կարող անել հասարակությունը

Իհարկե ընտրություններում ցանկացած ուժ ձգտում է հասնել առավելագույնին, ցանկացած ուժ ցանկանում է հաղթել: Դա նորմալ է, օրինաչափ ու բնական: Քաղաքականապես նորմալ է նաև, երբ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը բացի սեփական ծրագրերը ներկայացնելուց, քննադատում են նաև մրցակիցներին, փորձելով գրանցել ցանկալի արդյունք:

Ինչ խոսք ծանր է պարտությունը, հույսերի չարդարացումը, ծրագրերի ձախողումը: Այդ դեպքում քաղաքական ուժերը փորձում են կատարել սեփական սխալների վերլուծությունը, գտնել պատճառները: Ոչ արդյունավետ ու անհեռանկարային է պատճառները մրցակիցների մեջ փնտրելը, եթե նույնիսկ դա իրականություն լինի: Անհեռանկարային է, քանի որ խոշոր հաշվով դա ոչինչ չի փոխի: Սակայն այնուամենայնիվ դա արդարացման, սեփական սխալները բարձրաձայնելու անհրաժեշտությունից խուսափելու տարբերակ է, որը կարելի է իր ողջ անարդյունավետությամբ հանդերձ, ընդունելի համարել:

Բայց անընդունելի է ու անբարոյական, երբ պարտություն կրած որևէ միավոր, փորձում է իր քաղաքական ֆիասկոն բարդել ժողովրդի ուսերին, հասարակությանը սարքել պատասխանատու ու պիտակավորել տարբեր ածականներով: Անբարոյական է, երբ հասարակությանն անվանում են ծախված, 5000-անոց, կաշառակեր, դավաճան և այլն:

Եթե նույնիսկ հասարակությունը գումար է վերցնում ընտրությունների նախօրեին, դրանով ոչ թե ապացուցում է իր ծախվածությունը, այլ դա ուղիղ գնահատականն է քաղաքական համակարգի նկատմամբ: Նշանակում է, որ հասարակությունն այլևս հույս չի կապում տվյալ պահի ընդդիմության հետ և առաջնորդվում է «շնից մազ պոկելն օգուտ է» տրամաբանությամբ:

Կյանքը ցույց է տվել, որ կարևորագույն պահերին, հույսեր ներշնչող ընդդիմության առկայության դեպքում, ընտրակաշառքը չի եղել ընտրությունների արդյունքի որոշիչը: Հասարակությունը իր ձայնը տվել է իր նախընտրած թեկնածուին ու պատրաստակամ է եղել այդ քվեներին տեր կանգնելուն: Հաջորդող զարգացումների ձախողման համար պատասխանատուն արդեն ոչ թե հասարակությունն է, այլ այն քաղաքական միավորը, որը փոփոխության հույս էր արթնացրել մարդկանց մոտ, հայտ էր ներկայացրել ժողովրդին առաջնորդելու ու արդյունքում տապալվել:

Կյանքը ցույց է տվել, որ յուրաքանչյուր նման տապալումներից հետո, կրկին հանրությունը կորցրել է իր հավատը որևէ «առաջնորդի» նկատմամբ ու նման դեպքերում միշտ շեշտակիորեն աճել է գումարի գործոնը:

Վերջապես հասարակությունը կույր չէ: Երբ ընդդիմադիր կոչվող տարբեր քաղաքական միավորներ, տարբեր գործիչներ քողարկված «բազարների» մեջ են մտնում իշխանությունների հետ, այդ «բազարներից» պոկած ու սոսկ իրենց սեփական բարեկեցությանը ծառայող մանդատները ներկայացնում են որպես հանուն ժողովրդի գնացած զոհողություն, ապա բնականաբար ընտրությունների ժամանակ էլ ժողովուրդը իր բացահայտ արհամարհանքով ցույց է տալիս իր վերաբերմունքը:

Երբ ընդդիմադիր պատգամավորը լացակումած ձայնով խոսում է հասարակության ցածր կենսամակարդակից, սակայն վազելով քվեարկում է իշխանությունների կողմից առաջարկված սեփական աշխատավարձի բարձրացման օգտին, երբ ընդդիմադիր պատգամավորը մղկտալով թոշակառուների ստացած գրոշների համար, հորթային հրճվանք է ապրում այն գիտակցությունից, որ իր թոշակի անցնելու դեպքում ստանալու է չարդարացված պատգամավորական աշխատավարձ, ապա հանրությունն էլ իր հերթին իրավունք ունի նման գործչին կամ գործիչներին նետել քաղաքական աղբանոց:

Մի՞թե կարծում եք հասարակությունն այն աստիճանի է կորցրել բանականությունը, որ չի նկատում իր երեսին շպրտված վիրավորանքը: Մի՞թե արդարացի է, որ հասարակության մնացյալ անդամները 40-50 տարի տանջանքով աշխատելուց և թոշակի անցնելուց հետո ստանում են քռչոտ կոպեկներ, իսկ շատ դեպքերում մի պնակալեզ անգրագետ, մի անողնաշարավոր երիտկարիերիստ, գեթ մեկ նստաշրջան ԱԺ-ում անիմաստ թառելով ու նույն հասարակության հաշվին ապրելով, պետք է ապահովված համարի իր ծերությունը:

Եթե սա համարում եք նորմալ ու արդարացված, ապա նորմալ է և արդարացված հասարակության վերաբերմունքը ձեր նկատմամբ:

Այս օրինակները բերեցի սոսկ այն պատճառով, որ նույն ընդդիմադիր պատգամավորներից շատերը այս օրինագծերին կողմ քվեարկելու ժամանակ մի պահ մոռացել էին իրենց սկզբունքային ընդդիմադիր լինելու մասին ու վերածվել էին կառուցողական ընդդիմության: Ի դեպ քաղաքականապես մի անգրագետ ու անհեթեթ արտահայտություն, որը արհեստականորեն շրջանառության մեջ է մտել հենց նման դեպքերի համար:

Դե եթե քաղաքական այս կամ այն ուժերին կարելի է ազգափրկիչ կոչերի ներքո գործարքի մեջ մտնել իշխանությունների հետ, ապա ինչու՞ նույն բանը չի կարող անել հասարակությունը ողջ քաղաքական համակարգի հետ, այդ թվում և ընդդիմության: Վերջապես ինչ ցանում ես, դա էլ հնձում ես:

Բայց եթե կան ինչ-ինչ քաղաքական ուժեր, որոնք այնքան «անբասիր» են, որ իրոք մտածում են, որ հասարակությունը ծախված է, ապա տարրական բանականությունը հուշում է, որ նրանք պետք է լքեն քաղաքական դաշտը, քանի որ նրանք նման «աղտոտված» միջավայրում անելիք չունեն:

Սակայն ընտրությունից ընտրություն շողոքորթել հասարակությանը, ընկնել մարդկանց դռները, աղերսել ու խնդրել յուրաքանչյուր ձայնի համար, պաթոսով հայտարարել, որ ինչ անում եմ, ձեր համար եմ անում և տառացիորեն հաջորդ օրը հանրությանը անվանել ծախված...այ դա արդեն մեծագույն անբարոյականություն է:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը Երևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են «Հրապարակ». Լոսանջելեսահայերը խնդրում են ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել ավագանու ՀՀԿ անդամներին «Ժամանակ». «Տրանսգազի» Կոլյան զբաղված է թոռներին ազատելու գործով «Հրապարակ». Վարդան Մամիկոնյանը հրաժեշտ է տվել Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին «Հրապարակ». Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում «Ժողովուրդ». Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Բորիս Դեմիրխանյանը «Ժողովուրդ». Այս քրեական գործը դեռ շատ ջուր է քաշելու «Ժամանակ». Փոխվարչապետի հարմար թեկնածուները «Ժողովուրդ». Կառավարությունն օրերս կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը «Ժամանակ». «Ճվճըվ Արոյի» որդիներն ազատության մեջ կհայտնվեն ապրիլին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 21 Ֆորումը քննարկել է համայնքների աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Սերժ Սարգսյանն իր ուղերձում շեշտեց՝ պատերազմում հաղթել ենք ջախջախելով և պատրաստ ենք նույնն անել. Միհրան Հակոբյան Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել Լևոն Ալթունյանը և Սերգեյ Կրաևոյը քննարկել են ՀՀ և ՌԴ առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները Կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալն անհամեմատ հեշտացվել է Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանը Պոլիկլինիկաները և ամբուլատորիաները երեք տարում իրականացրել են 1 մլն 382 հազար սկրինինգային հետազոտություն Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Վահան Մարտիրոսյանն այցելեց Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի շինտեղամասեր Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի և Լիբանանի նախագահները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է Արտերկրում հաշվառված մեքենաներով Հայաստան եկող զբոսաշրջիկներն ազատվել են ճանապարհային հարկից Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում սպասվում են փոփոխություններ Հարկային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ շահութահարկի գծով. պարզաբանում է ՊԵԿ փոխնախագահը Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ՔԿՀ-ների առողջապահական համակարգը 2018-ին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից Հայաստանում և Արցախում անցած տարի ամսական 17 երկրաշարժ է գրանցվել էլեկտրոնային աճուրդների համակարգ կներդրվի Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռքի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan