Թուրքիան Սիրիայում նոր գործողությունների է պատրաստվում

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո պատրաստվում է նոր գործողությունների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken լրատվական գործակալությունը:

«Մենք ավարտել ենք «Եփրատի վահան» գործողության առաջին փուլը, բայց շարունակություն, իհարկե, լինելու է: Մենք պատրաստվում ենք Սիրիայի տարածքում նոր գործողությունների»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում