ՀՀ ԱԻՆ-ը փորձում է ճշտել Պետերբուրգի մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայե ր:

Ժամը 18.45-ին ստացված տեղեկատվության համաձայն` պայթյունի հետևանքով զոհվել է 10 և տուժել՝ 38 մարդ:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է իր ցավակցությունն ու զորակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում