«Իրավունք». Տիգրան Արզաքանցյանը պարտվել է Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրական տարածքում կուսակցությունների և դաշինքների տարածքային ցուցակներով առաջադրվածներից ամենաշատ ձայներ հավաքած եռյակում Հանրապետական կուսակցության թեկնածուներն են։

Նախնական տվյալներով՝ ՀՀԿ տարածքային թեկնածուներից ամենաշատ ձայներ հավաքել է նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը՝ 14.932։ Նրան հաջորդում են նույնպես ՀՀԿ-ական, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14.430 ձայն և Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ)՝ 3.248 ձայն։

Հաջորդը Ծառուկյան դաշինքից առաջադրված Հրանտ Մադաթյանն է՝ 11.971 ձայնով։ Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական գործարար Տիգրան Արզաքանցյանը ստացել է ընդամենը 3.912 ձայն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում