«Փաստ». Վարուժան Բաբաջանյանը համոզիչ հաղթանակ է տարել

Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարուժան Բաբաջանյանը բարձր արդյունք է ապահովել:

«Քաղաքական բոլոր ուժերի կողմից քվեարկվող թեկնածուների շարքում զբաղեցնում է 3–4–րդ տեղերը: Իսկ «Ծառուկյան» դաշինքով քվեարկվողների մեջ բացարձակ առաջատարն է, կարելի է ասել` ապահովել է համոզիչ հաղթանակ: Սակայն դեռևս պարզ չէ` անցնո՞ւմ է արդյոք խորհրդարան, թե` ոչ»,-գրել է թերթը:

Անդրադառնալով իր գրանցած ցուցանիշին, Վ. Բաբաջանյանն ասել է. «Որոշ տեղերում, գոնե ինձ համար անսպասելի, շատ ձայներ ստացա: Որոշ տեղերում, կրկին ինձ համար անսպասելի, դրանք քիչ էին: Այնպես որ, պատկերը մի փոքր հակասական էր: Իսկ այն քաղաքում, որտեղ ես ապրում եմ` Նոյեմբերյանում, բացարձակ առաջատարն եմ. ընտրողների մեկ երրորդն իր քվեն ինձ է տվել: Իմ և ինձ հաջորդող թեկնածուի քվեների տարբերությունը մոտ 600 է: Այլ տեղամասերում ևս բարձր ցուցանիշներ գրանցել եմ»,-ասել է Բաբաջանյանը՝ հավելել է, որ հաշվարկներից հետո կուսակցությունը տեղյակ կպահի՝ ինքը պատգամավոր դառնալու է, թե՝ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում