Թուրքիան թույլատրել է գերմանական կողմին այցելել կալանավորված Դենիզ Յուջելին

Պաշտոնական Անկարան թույլատրել է գերմանացի դիվանագետներին այցելել Թուրքիայում կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սեբաստիան Ֆիշերը հայտնել է, որ թուրքական կողմն այդպիսով «դեպի առաջ ուղղված քայլ է կատարել»: Սակայն նա չի հստակեցրել` արդյոք այս այցելությունից հետո դրանք թույլատրվելու են, թե ոչ:

Գերմանական DPA լրատվական գործակալության տվյալներով` Յուջելին կալանավայրում այցելելու է Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում