ԱՄՆ Թրեժր կղզու վրա ողջ ապրիլին կանգնեցված կմնա Հայոց ցեղասպանության մասին իրազեկող վահանակը

ԱՄՆ Օկլենդ քաղաքը Սան Ֆրանցիսկոյին միացնող Բեյ կամրջով անցնող վարորդներին Թրեժր կղզու վրա այսուհետ կդիմավորի Հայոց ցեղասպանության մասին իրազեկող վահանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NBC Bay Area-ն:

Վահանակի վրա գրված է «Հայոց ցեղասպանություն 1915», ինչպես նաև տեղադրված է ցեղասպանության մասին կրթության էլեկտրոնային կայքը` GenocideEducation.org:

Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում բնակվող շուրջ 30 հազար հայերը վճարել են կանգնեցված վահանակի համար, որը մնալու է կղզու վրա ապրիլ ամսվա ամբողջ ընթացքում:

«Հիասքանչ է, որ մարդիկ ողջ ապրիլի ընթացքում կտեսնեն վահանակը, քանի որ դա կիրազեկի նրանց ու հետաքրքրություն կառաջացնի. դա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ այցելեն այդ ինտերնետային կայք: Ուզում ենք, որ մարդիկ տեսնեն ու իմանան մեր պատմությունը»,- նշել է տեղի հայ համայնքի առաջնորդ Քիմ Բարդաքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում