Խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախության համար մեղադրվող անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Առուշան Մ.-ն, որը մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Բաբայան փողոցից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Գագիկ Հ.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (խարդախություն խոշոր չափերով):

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտ ի 30-ին, ժամը 12.50-ին, իրենց տան մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Ե.-ն, որը մարտի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (խարդախություն առանձնապես խոշոր չափերով):

Հետևեք մեզ նաև Telegram-ում