Թուրքիայի քրդամետ կուսակցության հանրահավաքն արգելվել է

Թուրքիայի Մանիսայի նահանգապետարանն արգելել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հանրահավաք կազմակերպել նահանգի նույնանուն կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Որպես մերժելու պատճառ են բերվել Մանիսայում հնարավոր ահաբեկչության մասին նահանգապետարանի ունեցած տվյալները: Միաժամանակ կուսակցությանը հայտնել են, որ եթե նրանք չենթարկվեն կարգադրությանն ու հանրահավաք կազմակերպեն, ապա նահանգապետարանը կմիջամտի դրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում