Մերձմոսկովյան Լենինյան շրջանում մեքենայի բեռնախցիկում երկու հայի դի է հայտնաբերվել

Մերձմոսկովյան Լենինյան շրջանի Ռազվիլկա ավանում ապրիլի 4-ին իրավապահները «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են երկու տղամարդու դի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հրազենային վնասվածք ստացած երկու տղամարդկանցից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ծննդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը: Իրավապահների նախնական վարկածի համաձայն ` տղամարդկանց սպանությունից առաջ խոշտանգել են, մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:

Քննիչներն այն կարծիքին են, որ սպանությունը նախապես պատվիրված է եղել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում