Իրանը նավթի եւ գազախտւցքի արտահանման նոր ռեկորդ է սահմանել

Իրանի նավթի եւ գազախտուցքի արտահանման ծավալը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով օրական 3 մլն 50 հազար բարելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության նավթի նախարարությունը:

Մարտի 20-ին ավարտված իրանական տարվա վերջին ամսվա ընթացքում նավթի արտահանումը կազմել է օրական 2,265 մլն բարել, իսկ գազախտուցքի բաժինը՝ օրական 785 հազար բարել, ապրիլի 4-ին հայտնել են իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նախարարության տվյալները:

Իրանական նավթի գլխավոր գնորդներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունաստանը եւ Իտալիան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում