Թուրքիայում որոշ լրատվական գործակալությունների կայքեր արգելափակվել են

Թուրքիայի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների խորհուրդը որոշում է կայացրել արգելափակել մի շարք ընդդիմադիր թուրքական լրատվական կայքերի գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Արգելափակված լրատվամիջոցներն են DiHaber-ը, ANF-ի թուրքերեն ծառայությունը և sendika.org-ը: Վերջինս արգելափակվում է արդեն 19-րդ անգամ:

Թե որն է լրատվամիջոցների արգելափակման պատճառը, չի նշվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում