Պուտինը, Մերկելը եւ Օլանդը կարեւորել են հրադադարը Դոնբասում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Դոնբասում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման կարեւորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի հարավ-արեւելքում ընթացիկ իրադրությունը քննարկելիս հիմնական ուշադրությունը հատկացվել Է շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման անհրաժեշտությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Շեշտադրվել է նաեւ ներուկրաինական հակամարտության մասնակիցների կողմից Մինսկի Շփման խմբի՝ ապրիլի 1-ից հայտարարված զատկական հրադադարի պահպանման, ինչպես նաեւ իրադրության ապաէսկալացման վերաբերյալ մյուս պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: Ամենից առաջ նկատի է առնվում ծանր սպառազինության հետքաշումը եւ կողմերի ուժերի ու միջոցների տարանջատումը, մասնավորապես, Լուգանսկայա Ստանիցայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում