Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել. Freedom House

Freedom House մարդու իրավունքների կազմակերպությունը ապրլի 4-ին հրապարակել է «Անցումային երկրներ 217» զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Այս զեկույցը Freedom House-ի պատմության 22-րդ ամենամյա զեկույցն է, որում տեղ է գտել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Եվրասիայի ժողովրդավարական իրավիճակը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի ընտրական գործընթացներին, քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին, ազգային ժողովրդավարական կառավարմանը, դատարանների օրինականությանը և անկախությանը, կոռուպցիայի կատեգորիաներին:

Զեկույցում տեղ գտած երկրների ժողովրդավարական պատկերը գնահատվել է 1-7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը համարվում է ամենադրական, իսկ 7-ը ամենաբացասական ցուցանիշը:

Ադրբեջանի ընտրական պրոցեսները, քաղաքացիական հասարակության իրավիճակը , անկախ լրատվամիջոցների դրությունը, ազգային ժողովրդավարական կառավարման համակարգը, դատարանների օրինականության և անկախության աստիճանը և կոռուպցիայի իրավիճակը գնահատվել է 7 բալ, տեղական ժողովրդավարական կառավարումը` 6,50 բալ:

Այս բոլոր գործոնների հանրահաշվի արդյունքում Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը գնահատվել է 6,93 բալ:

Կազմակերպության 2016-ի համանման զեկույցում Ադրբեջանի ժողովրդավարական իրավիճակը գնահատվել էր 6,86 բալ, այսինքն`վերջին մեկ տարում Ադրբեջանում ավտորիտարիզմն ավելի է ամրապնդվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում