Դոլարն աժևորվել է, եվրոն, ֆունտն ու ռուբլին` արժեզրկվել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 4-ին կազմել է 484.18 դրամ: Այն ապրիլի 3-ի համեմատ արժևորվել է 0,35 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 515,89 դրամ՝ արժեզրկվելով 0.07 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 603.19 դրամ է՝ ապրիլի 3-ի համեմատ այն արժեզրկվել է 2.66 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 4-ին կազմել է 8.57 դրամ` ապրիլի 3-ի համեմատ այն արժեզրկվել է 0.02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 282,69 դրամ, ոսկի՝ 19.415.63 դրամ, պլատին` 14.757.28 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում