«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանը բավական մեծ ունեցվածքի տեր է

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը բավական մեծ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ»-ը, հղում անելով նրա պաշտոնական հայտարարագրին, գրել է, որ դեսպանն ունի երեք բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք, մեկ ավտոտնակ:

Նա ունի մեկ BMW 730 մակնիշի ավտոմեքենա: Դեսպանը հայտարարագրել է, որ ունի 21 մլն 250 հազար դրամի բաժնետոմս, 80 հազար եվրոյի, 1000 դրամի և 256 հազար 325 դրամի բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դեսպանի ունեցած փոխառությունը կազմել է 1 մլն 200 հազար դոլար:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում