«Հրապարակ». Գրքի և հրատարակչության ՊՈԱԿ-ի հաշվապահը յուրացրել է գումարներն ու անհետացել

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահը յուրացրել է կենտրոնի գումարները և անհետացել: Դա տեղի է ունեցել մոտ 20 օր առաջ։ Հաշվապահը մեկ շաբաթ արձակուրդ է վերցրել, ինչից հետո կենտրոնում հայտնաբերել են, որ նա մեծ գումարների փոխանցումներ է կատարել անհայտ հաշվեհամարների։

«Սկզբում հույս են փայփայել, որ հաշվապահը կվերադառնա, բայց սպասումները չեն արդարացել։ Երբ ավարտվել է արձակուրդի ժամկետը, անհանգստացել են և դիմել իրավապահներին։ Փորձեցինք կապվել տնօրեն Վաչե Սարգսյանի հետ, մեզ հայտնեցին, որ նա քաղաքում չէ, իսկ տեղեկություններ հաղորդելն իրենց իրավասության շրջանակում չէ։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հայտնեցին, որ մարտի 29-ին ՊՈԱԿ-ի տնօրենը հաղորդում է ներկայացրել ոստիկանության կենտրոնական բաժին, կատարվում է հետաքննություն»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում