«Ժողովուրդ». ԱԺ-ից դուրս մնացած Լյուդմիլա Սարգսյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Դեռևս ԱԺ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խորհրդարանական ընտրություններին մասնակցել չհաջողվեց, թեև համագործակցության նախնական համաձայնություն ձեռք էր բերվել «Ծառուկյան» դաշինքի հետ: «Ժողովուրդ»-ը Սարգսյանի հետ զրուցել է նրա ապագայի և ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասին:

Հարցին՝ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել ապագայում, նա պատասխանել է. «Առայժմ պիտի ասեմ, որ ակտիվ հանգստի մեջ եմ, զբաղվում եմ կուսակցական գործերով, հանդիպում եմ քաղաքական գործիչների հետ և չեմ բացառում մասնակցությունս ավագանու ընտրություններին»:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում