«Առավոտ». «Կարևորը թիմը հաղթել է». Վարդան Այվազյանը չի լինի հաջորդ խորհրդարանում

ՀՀԿ արդեն նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանում չի լինելու: Նրան ՀՀԿ-ի համամասնական ցուցակում անցողիկ տեղերում չէին ընդգրկել՝ 159-րդ տեղում էր, բայց ՀՀԿ-ի կողմից ռեյտինգայինով առաջադրվել էր թիվ 10 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում: Այս ընտրատարածքից ընտրվել են Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը:

«Առավոտ»-ի հետ զրույցում Վարդան Այվազյանը մեկնաբանել է՝ ինչն է պատճառը, որ նրան բավարար ձայն չեն տվել: Նա պատասխանել է. «Չարենցավանում հաղթել ենք, մնացած տեղերն էլ եղել է այն, ինչ եղել է: Կարևորը թիմը հաղթել է: Կոտայքից բացի, մնացած տեղերում թիմը հաղթել է, դա է կարևորը, սա թիմային խաղ է»:

Հարցին՝ չե՞ք ընկճվում ամեն դեպքում՝ նա պատասխանեց. «Բայց ինչի՞ց պետք է ընկճվեմ: Ինչ ա, պատգամավորության մե՞ջ ա ամբողջ բանը: Մի ժամանակ եղել է, որ պատգամավոր չեմ եղել, ժամանակ եղել է, որ պատգամավոր եղել եմ: Թիմը ոնց կորոշի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում