«Ժամանակ». ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում, հնարավոր է, առաջադրի Խաչատուր Սուքիասյանին

Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը կմասնակցի նաև Երևանի ավագանու ընտրություններին։ Այս օրերին, ակտիվ քննարկումների մեջ են, թե ով է լինելու քաղաքապետի՝ ԲՀԿ-ի թեկնածուն։ Նշենք, որ ավելի վաղ լուրերի էին շրջանառվում, թե քաղաքապետի թեկնածուն լինելու է Արման Վարդանյանը։ Սակայն հիմա հստակ է, որ նրա թեկնածությունը չի հաստատվել։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում այդ թեկնածուն լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նա խորհրդարանական ընտրություններին ևս պետք է մասնակցեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, սակայն վերջին պահին հայտարարեց, որ առհասարակ չի մասնակցում ընտրություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում