«Հայկական ժամանակ». Շմայս. «Ով հիվանդ ա պաշտոնի՝ նրան հարցրեք, ինչ պե՞տքս ա պաշտոն, էս յան, էն յան»

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պայքարում էր կրկին պատգամավոր դառնալու համար, բայց չի ստացվել: Հաջորդ խորհրդարանում նա չի լինի, սակայն ակնհայտ է, որ նեղսրտած է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը նշել է, որ ինքը «պաշտոնի հիվանդ» չէ և առաջիկայում առանց զբաղմունք չի մնա:

– Պարոն Մովսիսյան, ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:

– Այ մարդ, ամեն ինչի զբաղմունք էլ ունեմ, էս երկրում ի՞նչ չկա զբաղվելու, ամեն ինչով էլ զբաղվելու ենք էլի:

– Նկատի ունեմ պետական պաշտոն…

-Ա յ մարդ, անցեք, էդ հիվանդներին հարցրեք, թողեք ինձ հանգիստ:

– Ո՞ւմ հարցնենք պարոն Մովսիսյան:

– Ով հիվանդ ա պաշտոնի՝ նրան հարցրեք, ինչ պե՞տքս ա պաշտոն, էս յան, էն յան:

– Ձեր ընտրողներից, որոնք նախկինում ընտրել էին…

– Անցի տենց բաներից, զզվել եմ, հոգնել եմ ձեր էդ խոսքերից: Ի՞նչ պտի անեք, ինչ ուզեմ էն էլ կանեմ: Ասել եմ չէ՞՝ ինչ ուզեմ, ոնց ուզեմ, ում ուզեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում