ԻՊ-ի ներկայացուցիչներն ուղերձ են հղել ամերիկացիներին

«Իսլամական պետության» ներկայացուցիչները ուղերձ են հղել ամերիկացիներին, որում հիշատակել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին նրա ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել Է The Hil-ը:

«Դուք սնանկացել ենք, եւ ձեր կործանման նշաններն ակնհայտ են ցանկացած աչքի համար»,- ասված է հայտարարության մեջ, որը տեսագրել է Աբի ալ Հասան ալ Մուհաջիր անվամբ ահաբեկիչը եւ տարածվել Tеlеgram մեսենջերի միջոցով: «Հարկավոր չեն այն բանի ապացույցներ, որ ձեզ ապուշ մեկն է կառավարում, որը գաղափար չունի, թե ինչ են Սիրիան, Իրաքը կամ իսլամը»,- հավելում է նա:

Ուղերձում ասված է, որ Թրամփն ԻՊ-ի դեմ պայքարը դարձրել է իր քաղաքականության գերակայությունը, Ամերիկային կանխագուշակում են «մահ չարությունից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում