Ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու կասկածանքով բերման է ենթարկվել 30-ամյա քաղաքացին

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արագած գյուղի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գեղամ Ա.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Գեղամ Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում