Ֆրանսիայի ԱԽ-ն Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ռազմական հանցագործություն է համարում

Ֆրանսիայի Անվտանգության խորհուրդը՝ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ, ապրիլի 5-ին քննարկել է Սիրիայի Իդլիբի նահանգի իրադրությունը եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել արձագանքել ռազմական հանցագործությանը՝ քիմիական զենքի կիրառմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Անվտանգության խորհուրդն իր վրդովմունքը հայտնեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման կապակցությամբ եւ միջազգային հանրակցությանը կոչ Է անում գնահատական տալ այդ ռազմական հանցագործությանը»,- ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4-ին հայտարարել է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի եւ 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում