Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել երկրաշարժի հետեւանքով

Իրանում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս ինը վիրավորվել ապրիլի 5-ի առավոտյան երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ինչի մասին հայտնել է Fars գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

6,1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած Սեֆիդ Սանգի շրջանում: Երկրաշարժին հաջորդել են տասնյակ հետցնցումներ:

Գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնի անմիջական մերձակայքում գտնվող մի քանի բնակավայրեր ավերված են 40-80 տոկոսով:

Տարերային աղետի գոտում անցկացվում է ընդգրկուն փրկարար գործողություն՝ ուղղաթիռների օգտագործմամբ, որոնք տուժածներին հասցնում են բուժհաստատություններ: Բազմաթիվ շրջաններում խախտված է ջրի եւ Էլեկտրականության մատակարարումը, կատարվում են վերականգնողական աշխատանքներ, վրանային ավաններ են ստեղծվում օթեւանից զրկված մարդկանց համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում