Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին արժևորվել են

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ապրիլի 5-ին կազմել է 484,56 դրամ: Այն ապրիլի 4-ի համեմատ արժևորվել է 0,38 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 516,88 դրամ՝ արժևորվելով 0.99 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 604,92 դրամ է՝ ապրիլի 4-ի համեմատ այն արժևորվել է 1,73 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը ապրիլի 5-ին կազմել է 8.65 դրամ` ապրիլի 4-ի համեմատ այն արժևորվել է 0.08 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 285,72 դրամ, ոսկի՝ 19.592,88 դրամ, պլատին` 14.924,65 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում