Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների ներմուծումն ու արտահանումն ավելացել է

Հայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանվել են 41 մլն 621,5 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց արտահանման ծավալը կազմել էր 37 մլն 639,4 հազար դոլար: Այն այս տարվա հունվար-փետրվարին ավելացել է 10,6 տոկոսով:

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի ներմուծման ծավալն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 35 մլն 262,2 հազար դոլար, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 17 մլն 313,8 հազար դոլարի: Աճը կազմել է շուրջ 2 անգամ:

Հայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանվել են 39 մլն 593,2 հազար ԱՄՆ դոլարի ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց արտահանման ծավալը կազմել էր 29 մլն 850,3 հազար դոլար: Այս տարվա հունվար-փետրվարին դրանց աճը կազմել է 32,6 տոկոս:

Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի ներմուծման ծավալն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 28 մլն 629,2 հազար դոլար, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 24 մլն 550,1 հազար դոլարի: Աճը կազմել է շուրջ 16,6 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում