Իրաքյան քրդերը արձագանքել են Թուրքիայի նախագահի կոչին

Հյուսիսային Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության նախագահ Մեսուդ Բարզանիի ներկայացուցիչ Ադնան Մուֆթին արձագանքել է Քերեքուքի նահանգապետարանի վրայից քրդական դրոշը իջեցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին:

Այս մասին, իչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

«Քերքուքում քրդական դրոշը երբեք չի իջեցվելու»,- իրաքյան քրդերի անկախության հանրաքվեի և դրոշի կիրառման վերաբերյալ Բաղդադում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Մուֆթին:

Քերքուքի նահանգապետարանի վրայից իրաքյան քրդերի տարածաշրջանային կառավարության դրոշը իջեցնելու կոչ էր արել նաև Իրաքի վարչապետ Հայդար Իբադին, որին հաջորդել էր Էրդողանի կոչը:

Պաշտոնական Անկարան քննադատել էր նաև Իրաքի Քիրքուք նահանգում իրաքյան քրդերի անկախության հանրաքվեի անցկացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում