Մանանագործական իրերի արտահանումն ու ներմուծումն ավելացել է

Հայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանվել են 13 մլն 98.2 հազար ԱՄՆ դոլարի մանանագործական իրեր: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 11 մլն 636.6 հազար դոլարի մանանագործական իրեր: Այս տարվա հունվար-փետրվարին ցուցանիշն ավելացել է 12.6 տոկոսով:

2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 36 մլն 592.5 հազար դոլարի մանանագործական իր, իսկ 2016 թվականի հունվար-փետրվարին` 19 մլն 863.4 հազար դոլարի: Այս տարի այն ավելացել է 84.2 տոկոսով:

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել է 374.2 հազար դոլարի կոշկեղեն, գլխարկներ և հովանոցներ, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 170 հազար դոլարի: Ծավալն ավելացել է 2.2 անգամ:

Վերը նշված ապրանքների ներմուծումը Հայաստան այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 6 մլն 676.3 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2 մլն 857.2 հազար: Աճը կազմել է շուրջ 2.3 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում