Անկարան և Մոսկվան բանակցում են Թուրքիա զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու շուրջ

Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում Թուրքիա С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր մատակարարոելու վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Ներկայումս աշխատանքներ են տարվում համագործակցության պայմանագրի կազմման շուրջ:

Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգի աշխատակցի փոխանցմամբ` որոշումը կայացվել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ և դրա շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում նախորդ տարվա դեկտեմբերից սկսած:

Ռուսական կողմից բանակցությունները ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ վարում են Ռոսոբոռոնեկսպորտը և դաշնային ծառայությունը:

Թուրքիայի և ՌԴ-ի միջև C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրի մատակարարման շուրջ հաջորդ բանակցությունները տեղի են ունենալու 2017-ի մայիսին Ստամբուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում