Արվեստի ստեղծագործությունների արտահանումն ավելացել է 2,1, իսկ ներմուծումը`6 անգամ

Հայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանվել են 209,9 հազար ԱՄՆ դոլարի արվեստի ստեղծագործություններ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 102,2 հազար դոլարի արվեստի ստեղծագործություններ: Այս տարվա հունվար-փետրվարին այն ավելացել է 2,1 անգամ:

2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 134,7 հազար դոլարի արվեստի ստեղծագործություն, իսկ 2016 թվականի հունվար-փետրվարին` 22,4 հազար դոլարի: Այս տարի այն ավելացել է 6 անգամ:

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել են 1 մլն 951 հազար դոլարի տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 1 մլն 977,1 հազար դոլարի: Այս տարվա հունվար-փետրվարին դրա արտահանումը նվազել է 1,3 տոկոսով:

Տարբեր արդյունաբերական ապրանքների ներմուծումը Հայաստան այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 10 մլն 512,2 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 6 մլն 390,3 հազար: Աճը կազմել է շուրջ 64,5 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում