Էրդողանը նախանշել է Սիրիայի տարածքում Թուրքիայի հաջորդ թիրախները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախանշել է Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո թուրքական ԶՈՒ հաջորդ գործողության թիրախները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Էրդողանը Սիրիայի տարածքում, որպես թուրքական զինված ուժերի գործողությունների հաջորդ թիրախներ նախանշել է Մանբիջ և Ռաքքա քաղաքները:

«էլ-Բաբ-ը վերջին օրինակն է, թե ինչ արդյունք կարողացանք ստանալ: Ջերաբլուսը, Դաբիկը, Էր-Ռաին ավելի վաղ են ազատագրվել: Հիմա մենք շարունակում ենք մեր առաջընթացը Մանբիջ, և եթե միջազգային կոալիցիան պահի իր խոստումը, կուղղվենք նաև դեպի Ռաքքա»,- Բուրսայում ելույթի ժամանակ նշել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում