«Հրապարակ». Թոխմախի Մհերը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է և լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

«Ընտրություններից առաջ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չընդգրկվեց որևէ ուժի ցուցակում: Նա նախ ուզում էր Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանին ընդգրկել «Ծառուկյան» դաշինքում, բայց իշխանությունները դա ոչ միայն կանխեցին, այլև զրկեցին նրան պաշտոնից: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաև Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, պատրաստվում է նրանց ետևից գնալ նաև ինքը՝ Սեդրակյանը: Նա նաև պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը: Ի դեպ, իշխանությունն այս ընթացքում սկսել է քայլեր ձեռնարկել՝ Սեդրակյանի բիզնեսները հարկային դաշտ բերելու և նրան արտոնություններից զրկելու ուղղությամբ»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում