«Ժամանակ». Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դուրս են գալիս քաղաքականությունից

Խորհրդարանական ընտրություններից հետո արդեն վերջնական հստակեցվել է, որ քաղաքականությունից դուրս են գալու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։ Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

Չի բացառվում, որ երկու կուսակցությունների մնացող կարկառունները միավորվեն և մեկ կուսակցություն դառնանա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Վարդան Օսկանյանի այս որոշումը կարող է անդրադառնալ նրա Civilitas հիմնադրամի և Civilnet օնլայն հարթակի բնականոն գործունեության վրա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում