Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշատական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ապրիլի 5-ի երեկոյան Նյու Յորքում ելույթ ունենալով «Կանայք արդի աշխարհում» (Women in the World) ամենամյա համաժողովում: «Ես զրույցներ եմ ունեցել նախագահի հետ, որոնց ժամանակ նա ասում էր, որ ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում»,– ասել է դիվանագետը: 

«Ես Ռուսաստանին ավելի շատ եմ քննադատել, քան կարող եմ հաշվել, եւ եթե նրանք իրենց ճիշտ չպահեն, մենք մատնացույց կանենք նրաց սխալները»,- նշել Է Հեյլին: «Այն, ինչ նրանք արեցին Ղրիմի եւ Ուկրաինայի հետ, եւ այն, թե նրանք ինչպես պաշտպանության տակ առան (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադին,- մենք թույլ չենք տա, որ դա մարսեն»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում