Մերկելը եւ Թրամփը պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայի եւ Աֆղանստանի շուրջ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը եւ Աֆղանստանի իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: 

«Ղեկավարները պայմանավորվել են սերտորեն համագործակցել եւ համակարգել գործողություններն այդ եւ այլ հարցերի շուրջ»,– ճշտել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում:

Մերկելը եւ Թրամփն ուկրաինական ճգնաժամը քննարկել են կանցլերի Վաշինգտոն այցի ընթացքում, որը կայացել է մարտի 17-ին: Այն ժամանակ ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ միասին հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում